Վրաստանի նախագահական ընտրակարգը փոխելու պատճառ չկա.Կոբախիձե

«Վրաստանում կառավարությունն ու խորհրդարանը երկրի նախագահի  ընտրության կարգը փոխելու որևէ քաղաքական դրդապատճառ չունեն»:  Այս մասին հայտարարել է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով նախագահական ընտրակարգի հնարավոր փոփոխման հետ կապված հարցին:

Կոբախիձեն նշել է, որ սահմանադրական հանձնաժողովը երկու նպատակ է սահմանել: Առաջինը այնպիսի մի ընտրական համակարգի ստեղծումն է, որն իրապես  կնպաստի երկրի ժողովրդավարության երկարաժամկետ  զարգացմանը: Երկրորդը վերաբերում է սահմանադրական  սկզբունքների համապատասխանությանը, գրում է «interpressnews.ge»-ն:

«Նախագահին ուղիղ ընտրելու ընտրակարգին անցնելու  կապակցությամբ սահմանադրական հանձնաժողովը քննարկումներ է ծավալում: Այս հարցն անցյալում չենք քննարկել: Փորձում ենք գտնել այն համակարգը, որն առավելագույնս  կօժանդակի երկրի ժողովրդավարության զարացմանը»,- նշել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան