Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Զուրաբիշվիլին պարտվում է, հաղթողը Վաշաձեն է. Մելիա

«Մեր ձեռքում առկա տեղեկատվության համաձայն՝ ընտրություններում իշխանական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին պարտվում է, իսկ հաղթողը՝ միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն է», — այս մասին հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից Նիկա Մելիան:

Միավորված ընդդիմության ընտրական շտաբում անցկացված ճեպազրույցի ընթացքում Նիկա Մելիան զրուցել է նաև գրանցված խախտումների մասին՝ նշելով, որ այս մասշտաբների խախտումներ Էդուարդ Շևարդնաձեի իշխանության ժամանակներից հետո չի գրանցվել:

Մելիայի խոսքով՝ այժմ պարտադիր է, որպեսզի հնարավորություն չտրվի «Վրացական երազանքին» կեղծել ընտրությունները: ՄԱՇ-ի առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին գնալ ընտրության և կատարել իրենց ընտրությունը: Հաղորդում է «Ռուսթավի 2»-ը: