Խախտումներն ընթացակարգային են, վերջնական արդյունքի վրա չեն ազդի. Առնոլդ Ստեփանյան

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության տեղեկատվությամբ, 07:00-ից 08:00-ը ընտրատեղամասերի բացման գործընթացում տեղամասերից մեկում գրանցվել է իրավասություն չունեցող անձի ներկայության 2 դեպք, հանձնաժողովի անդամների գործառույթի բաժանման ընթացակարգի խախտման 4 դեպք, մարկետինգի կարգի խախտման 1 դեպք, քարոզչության և դիտորդների իրավունքների սահմանափակման 2-ական դեպք, ընտրատեղամասի ուշացումով բացման 1 դեպք, ընտրատեղամասի բացման խախտումների 4 դեպք:

Նշվում է, որ «Բազմազգ Վրաստան»-ի բոլոր դիտորդներին թույլ են տվել գտնվել ընտրատեղամասերում, բացի մեկ դեպքից:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը հայտնեց, որ «բոլոր խախտումներն ընթացակարգային են, որոնք չեն կարող ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա»: