Իրանցի ակտիվիստները խորհրդարանի դիմաց հանրահավաք են անցկացրել

Վրաստանում բնակվող իրանցի ակտիվիստները խորհրդարանի դիմաց հանրահավաք են անցկացրել ի պաշտպանություն Իրանի 37-ամյա քաղաքացի Իման Ասղարիի։

Երկու ամսից ավելի Իման Ասղարին սպասում է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմանը՝ կարտաքսե՞ն իրեն, թե՞ կթույլատրեն մնալ Վրաստանում։

Նա Վրաստանում ապրել է գրեթե 8 տարի և վստահ է, որ եթե արտաքսվի Իրան, իրեն մահապատիժ է սպառնում։

Երիտասարդը 2026 թվականի սկզբին Թբիլիսիում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի ակտիվ մասնակից էր։

Իման Ասղարիի ընտանիքի անդամի խոսքով՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակության թույլտվության վերաբերյալ իր հայցի մերժումից հետո։ Ընտանիքի անդամն ասել է, որ նա որոշել էր օրինական ճանապարհով լքել Վրաստանը և մեկնել անվտանգ երրորդ երկիր, սակայն Վրաստանում Իրանի դեսպանատունը հրաժարվել է երկարաձգել նրա անձնագրի ժամկետը։