Վրաստանի ողջ բնակչությունն Ուկրաինայի կողքին է. կառավարությունը փորձում է զգույշ լինել. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին France Inter-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինային աջակցության և Վրաստանի կառավարության ու Ռուսաստանի հարաբերությունների մասին։

Նախագահը նշել է, որ Վրաստանի ողջ բնակչությունն Ուկրաինայի կողքին է, իսկ կառավարությունը փորձում է զգույշ լինել։

«Երկրի ողջ բնակչությունն Ուկրաինայի կողքին է։ Դրանում կասկած չկա։ Երբ կարիք կա, մարդիկ դուրս են գալիս փողոց։ Եթե ​​գաք Վրաստան, կտեսնեք, որ պատերը պատված են ուկրաինական դրոշներով ու կարգախոսներով, ինչը Պուտինին դուր չի գա։

Բնակչության կեցվածքը լիովին թելադրված է այն հանգամանքով, որ այսօր Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից…»,- ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը նույնպես լիովին աջակցում է Ուկրաինային: