ՆԳ նախարարը ներողություն է խնդրել ցուցարարներից

«Ներողություն», — Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան դիմել է խորհրդարանի շենքի առջև արդեն երկրորդ օրը բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին։

«Ես ներողություն եմ խնդրում ոչ միայն իմ անունից, այլ նաև ՆԳՆ այն աշխատակիցների, որոնց գործողությունները միգուցե անհանգստություն են ձեզ պատճառել։ Սակայն, ուզում եմ նաև նշել և խնդրում եմ նրանց, ովքեր անպատվել են անվտանգությունն ապահովող իրավապահներին, միասին  ասենք ներողություն», — նշել է Գախարիան, թեև ցուցարարները դժկամությամբ են ընդունել այս հայտարարությունը։

Նախարարի խոսքով՝ երկուշաբթի օրը ակցիայի մասնակիցների հետ կքննարկվեն ակումբների հատուկ գործողությունները: Գիորգի Գախարիան խնդրել է հավաքված ցուցարարներին՝ հնազանդվել ոստիկանության հրահանգներին:

Թողնել պատասխան