Վրաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն աճել է

Այս տարի Իրանից Վրաստան այցելող  զբոսաշրջիկների  թիվն էապես աճել է։ Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվությամբ, սույն թվականի  9 ամիսների կտրվածքով Իրանից Վրաստան է այցելել 120  հազար 182 մարդ:

Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեի խոսքերով, Իրանցի զբոսաշրջիկների թվի աճը պայմանավորված է վիզային ռեժիմի ազատականեցման հետ:

«Իրանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու առաջին օրը Իրանում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար մամլո շրջագայություն ենք կազմակերպել: Գործակալությունը  այս առումով լավ է աշխատել․Իրանից Վրաստան էր հրավիրել լրագորղների և տուրիստական գործակալների։ Դա իր հերթին օգնեց, որ  մեր երկիր իրանցի զբոսաշրջիկների թիվը  կտրուկ ավելանա»,- հայտարարել է Չոգովաձեն:

Թողնել պատասխան