ԱՄՆ պետքարտուղարության շնորհավորական ուղերձը

Վրաստանի Անկախության 25-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին`ԱՄՆ-ի   աջակցությունը հայտնելով  Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Նախագահ Օբամայի եւ ԱՄՆ-ի  ժողովրդի անունից շնորհավորում եմ Վրաստանի քաղաքացիներին`  անկախության 25-ամյակի առիթով: Մայիսի 26-ին մենք նշում ենք ԱՄՆ-ի ու  Վրաստանի միջև 25-ամյա բարեկամությունն  ու ռազմավարական գործընկերությունը»,- նշել է Քերին:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն  Վրաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար օրինակ: «Եվ այս առաջընթացը  նկատելի է նույնիսկ այն դեպքում, երբ  ձեր երկրի 20 %-ը շարունակում է մնալ օկուպացված»:

Ջոն Քերին իր շնորհավաորական ուղերձում ասել է նաև, որ ԱՄՆ-ն  աջակցում է  նաև Վրաստանի`  ատլանտյան ձգտումներին:

«Մենք գնահատում  ենք Վրաստանի ԶՈՒ-ի հետ համագործակցությունը` Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնելու  հարցում:  Շնորհավորում եմ վրաց ժողովրդին  եւ հավատում  անվտանգ, ժողովրդավար եւ անկախ Վրաստանի հետ մեր գործընկերության խորացմանը»,— ասված է  Ջոն Քերիի հայտարարության մեջ, որը տեղադրված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:

Թողնել պատասխան