Բիձինա Իվանիշվիլին հեռանում է քաղաքականությունից

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լքում է կուսակցության նախագահի պաշտոնը:
«Որոշում եմ ընդունել, վերջնականապես թողնել քաղաքականությունը և հեռանալ կառավարման ղեկից: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ կուսակցությունը և վերադառնում եմ իմ՝ մինչև 2011 թվականի ապրելակերպին», ասվում է Իվանիշվիլիի այսօրվա տարածած նամակում:
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրել Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը:
Կուսակցության քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ շաբաթ օրը, հունվարի 16-ին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրվեն կուսակցության նոր նախագահը և քաղխորհրդի անդամները: