Վրաստանի առաջիկա ընտրություններին նախատեսվում է էլեկտրոնային տեխնոլոգիաների ներմուծում

Վրաստանում նախատեսվում է առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար քվեարկելու և մատնահետքով գրանցման տեխնիկայի ձեռք բերում:
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի խոսքով 2021 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նախատեսվում է էլեկտրոնային տեխնոլոգիաների ներմուծում:
Նրա խոսքով ձեռք կբերվի ընտրություններին քվերկելու և մատնահետքով ընտրողի գրանցման համար նախատեսված տեխնիկա, որը կբացառի հետագա մանիպուլյացիաները և սխալները ընտրությունների արդյունքների հաշվարկման հետ կապված: