Լենտեխի անտառում հրդեհի տեղայնացման համար ուղղաթիռ է ներգրավվել

Լենտեխի մունիցապալիտետում գտնվող Զեսխո գյուղի մոտակայքի անտառում բռնկված հրդեհի տեղայնացման համար սահմանային ոստիկանության ուղղաթիռ կներգրավվի: Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Գործակալության տեղեկատվության համաձայն, հրդեհի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ, որոնց հաջողվել է մարել հրդեհի մի քանի աղբյուր:

«Ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհի մարման աշխատանքներ են իրականացվել: Հրշեջ-փրկարարական խմբեր են մոբիլիզացվել նաև Թբիլիսիից և Իմերեթիի շրջանից: Ընդգրկված են 120 հրշեջ-փրկարարներ և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի անտառային ծառայության աշխատակիցները: Այս պահի դրությամբ այրվել է 2,5 հա տարածք: Ընթանում է կրակի տեղայնացում», — նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան