Վրաստանում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի Կարլ Հարցելը

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնում Յանոշ Հերմանին կփոխարինի Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խորհրդական Կարլ Հարցելը:

Շվեդ դիվանագետ Կարլ Հարցելը Դոնալդ Տուսկի՝  Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչ Յանոշ Հերմանի պաշտոնավարման ժամկետը կլրանա օգոստոսին, նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։

Թողնել պատասխան