Վրաստանում արտասահմանյան բանկային քարտերով ծախսվել է մոտ 1,8 մլրդ լարի

2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանում արտասահմանյան բանկային քարտերով ծախսվել է 1,713 մլրդ լարի, տեղեկանում ենք Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրությունից:

Ըստ ԱԲ-ի՝ այս ցուցանիշը գրեթե 2,5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ԱԲ տվյալներով՝ 2022 թվականի հունիսին Վրաստանի բանկոմատներում և վաճառքի կետերի տերմինալներում արտասահմանյան քարտերով իրականացվել է 2 մլն 129 հազար 344 գործառնություն, ինչը կազմում է օրական միջինը 71 վճարում՝ մոտավորապես 9,7 մլն լարի։

Ըստ ամիսների՝ արտասահմանյան բանկային քարտերի ծառայությունները բաշխվում են հետևյալ կերպ.

  • հունվար՝ 257,330 մլն լարի,
  • փետրվար՝ 313,865 մլն լարի,
  • մարտ՝ 310, 876 մլն լարի,
  • ապրիլ՝ 230,526 մլն լարի,
  • մայիս՝ 309,782 մլն լարի,
  • հունիս՝ 291,209 մլն լարի: