«Վրացական երազանքի» օգտին կքվեարկի 31, ՄԱՇ-ի օգտին՝ 16 տոկոսը. IRI

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) նոր ուսումնասիրության համաձայն՝ հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե հաջորդ շաբաթ անցկացվեին խորհրդարանական ընտրություններ՝ հարցվածների 31 տոկոսը պատասխանել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի օգտին։ 

Մյուս կուսակցությունների տվյալներւ հետևյալն են․ 

  • «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ)՝ 16 տոկոս, 
  • «Վրաստանի համար» (Գիորգի Գախարիայի կուսակցությունը)՝ 4 տոկոս,
  • «Դրոա» (Էլենե Խոշտարիա)՝ 2 տոկոս, 
  • «Ռազմավարություն Աղմաշենեբելի» (Գիորգի Վասաձե)՝ 2 տոկոս,
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն»՝ 2 տոկոս, 
  • «Ժողովրդի համար»  (Անա Դոլիձե) 2 տոկոս, 
  • «Լելո»՝ 2 տոկոս, 
  • «Հայրենասերների դաշինք»՝ 1 տոկոս, 
  • «Պահպանողական շարժում — Alt Info»՝ 1 տոկոս, 
  • «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»՝ 1 տոկոս, 
  • «Քաղաքացիներ» 1 տոկոս, 
  • Այլ՝ 2 տոկոս։ 

Հարցվածներից քվեարկությանը չեն մասնակցելու՝ 4 տոկոսը, քվեաթերթիկը անվավեր կանեն 11 տոկոսը, չեն կողմնորոշվել՝ 12 տոկոսը, որոշում չի կայացրել՝ 7 տոկոսը։ 

Հարցումն իրականացվել է 2022 թվականի մարտի 4-24-ը՝ դեմ առ դեմ սկզբունքով։ Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1 486 քաղաքացի։ Սխալների սահմանը +/- 2,5 տոկոս է։