Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելիս թեստ հանձնելու պահանջը կչեղարկվի

Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործողներից PCR թեստի բացասական արդյունք կամ պատվաստման սերտեֆիկատ չի պահանջվի: Նման որոշում կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Սա նշանակում է, որ ՀՀ մուտք գործող քաղաքացիները, այդ թվում Վրաստանի, կարող են սահմանը հատել առանց կորոնավիրուսի 72 կամ 24-ժամյա թեստ ներկայացնելու, պատվաստումը հաստատեղ փաստաթուղթ ևս չի պահանջվի։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի սահման մուտք գործող չպատվաստված քաղաքացիները պարտավոր էին ներկայացնել կամ PCR կամ հակագենի թեստ, իսկ պատվաստված քաղաքացիները՝ պատվաստումը հաստատող փաստաթուղթ։