8 լարի. Վրաստանում բուսական յուղը կրկնակի թանկացել է. Լուսանկար

Թբիլիսիի մարկետներում բուսական յուղի 1 լիտրի արժեքը հասել է մինչև 8 լարիի` մոտ 2,5 դոլար: Սա գրեթե կրկնակի թանկացում է: Ամենաէժան ձեթն այսօր մայրաքաղաքի սննդի խանութներում 6 լարի էր:

Բուսական յուղի ներմուծմամբ զբաղվող ընկերություններն ասում են` գների կրկնակի աճը պայմանավորված է նրանով, որ արտադրողը սկսել է հումքի համար շատ վճարել: Վրաստանյան շուկայում բուսական յուղը  հիմնականում ներմուծված է: Իր ազդեցությունն է թողել նաև լարիի արժեզրկումը. Վրաստանի ազգային արժույթը չի կայունանում. ԱՄՆ մեկ դոլար կարելի է ձեռք բերել 3,45 լարիով:

Վրաստանում թանկացել է նաև բենզինը:

Առաջին անհրաժեշտության մթերքից հացը չի թանկանա. պետությունը որոշել է ևս 3 ամսով շարունակել առաջին տեսակի ալյուրի սուբսիդավորումը: