Վրաստանում Covid-19-ի դեմ ավելի քան 7832 մարդ է պատվաստվել

Ապրիլի 1-ի ժամը 11- ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 7832 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 1055 քաղաքացի: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կկարողանան գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝