Չեմ ուզում տեսնել միայն էլիտար և հեղինակավոր դպրոցներ, բոլոր դպրոցներն էլ պետք է հաջողված լինեն. Բախտաձե

«Ես չէի ցանկանա տեսնել միայն էլիտար և հեղինակավոր դպրոցներ Վրաստանում, յուրաքանչյուր դպրոց պետք է լինի հաջողված»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, կրթության բարեփոխումների եզրափակիչ ներկայացման ժամանակ:

«Կրթության բարեփոխման մեր առաջնահերթությունը կլինի ուսուցիչը և նրա հասարակական դիրքը: Ուսուցչի վարձատրությունը բավարար կլինի, հատուկ ուշադրություն կդարձվի հաշմանդամություն ունեցող աշակերտներին։ Դպրոցները կնորոգվեն և վերականգնվեն: Այս առիթով մենք արդեն 2,5 անգամ բարձրացրել ենք բյուջեն: Ես չեմ ուզում տեսնել միայն Վրաստանի էլիտար և հեղինակավոր դպրոցները, յուրաքանչյուր դպրոց պետք է լինի հաջողակ և բարձրորակ», — ասել է Բախտաձեն:

Նրա խոսքերով, հատուկ ուշադրություն է դարձվելու մարզերի դպրոցներին` ինչպես մարդկային, այնպես էլ ենթակառուցվածքային տեսանկյունից: