Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույց կունենա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա ճեպազրույցով։

Ճեպազրույցը կկայանա այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 21:00-ին, Օրբելիանի պալատում։

Նշենք, որ Զուրաբիշվիլին օրեր առաջ հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունն իրեն թույլ չի տվել պաշտոնական այցով մեկնել Ֆրանսիա, Լեհաստան և Ուկրաինա, որտեղ պետք է հանդիպումներ անցկացներ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ։

Կարդացեք նաև՝

Կառավարությունն ինձ թույլ չտվեց մեկնել Ֆրանսիա, Ուկրաինա և Լեհաստան. նախագահ