Կոբիում շինաշխատանքների ժամանակ Չինաստանի քաղաքացի է մահացել

Վրաստանի Կոբի գյուղում ընթացող շինարարության ժամանակ Չինաստանի քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը։

Գործակալության տվյալներով՝ շինհրապարակում աշխատող Չինաստանի քաղաքացին մահացել է Կոբի գյուղի մոտ պահեստային թունելի կառուցման ժամանակ։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։