Դեգնանը հույս է հայտնում, որ Վրաստանի ղեկավարները կմիավորվեն հանուն երկրի ապագայի շահերի

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հույս է հայտնել, որ Վրաստանի ղեկավարները կմիավորվեն հանուն երկրի ապագայի շահերի։ Դեսպանը նաև ասել է, թե ուրախ է տեսնել, որ վրացիները հետևում են իրենց կարգախոսին` «Ուժը միասնության մեջ է»։

«Ուկրաինային աննախադեպ մարդասիրական օգնությունն ու աջակցությունը լավ ցուցիչ է այն բանի, թե որտեղ են գտնվում վրաց ժողովրդի սրտերը այս պայքարում։ Իրականում պետք է ոչ թե վրացիների պայքարն ու առճակատումը, այլ վրացիների միասնությունը։

Ես հույս ունեմ, որ Վրաստանի ղեկավարները կմիավորվեն հանուն այս երկրի ապագայի շահերի։ Հուսով եմ՝ նրանք մի կողմ կդնեն իրենց տարաձայնությունները՝ հանուն այս երկրի կայունության և բարգավաճման։ Հիմա միասնականություն է պետք, ոչ թե կռիվ»,- ասել է Դեգնանը։