Մոսկվայում խորհրդակցություն կանցկացվի Ցխինվալիի ՌԴ կազմում միավորման հարցով

Այսօր՝ հունիսի 14-ին Մոսկվայում ծրագրված են խորհրդակցություններ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։

Ցխինվալիի դե ֆակտո պատվիրակությունը՝ դե ֆակտո նորընտիր նախագահ Ալան Գագլոևի գլխավորությամբ, արդեն Ռուսաստանում է։

Հատկանշական է, որ Գագլոևը մայիսի 24-ի երդմնակալությունից հետո առաջին անգամ է Ռուսաստանում։

Նշենք նաև, որ մայիսի 30-ին նորընտիր դե ֆակտո նախագահը չեղարկել է իր նախկին դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի՝ «Հարավային Օսիայի Հանրապետության» ՌԴ կազմի մեջ մտնելու հրամանը՝ «մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «խելամիտ» է անվանել հանրաքվեն հետաձգելու Գագլոևի որոշումը։