Ռուսաստանը պետք է պատասխան տա․ պատասխանը ԵՄ ինտեգրումն է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Բրյուսելում «Կանայք հակամարտությունում» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ իր ընտանիքն զգացել է ռուսական առաջին օկուպացիան։

«Ռուսաստանը պետք է պատասխան տա, իսկ պատասխանը մեկն է՝ ԵՄ ինտեգրումը», — ասել է Զուրաբիշվիլին:

Ըստ նախագահի, երբ ռուս զինվորները կանգնած են Վրաստանի մայրաքաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա, ապա հստակ վտանգ կա.

«Ուրեմն վտանգ կա, բայց հիմա այստեղ ուզում եմ ասել, որ դա վտանգ է ոչ միայն Վրաստանի, այլ եվրոպական բոլոր երկրների համար»:

Զուրաբիշվիլին նշել է, որ ԵՄ-ն և եվրոպացի առաջնորդները ճանաչել են Ռուսաստանի իրական դեմքը և Ռուսաստանի իրական նպատակները։

«Բայց կա ևս մեկ քայլ՝ Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի, և այդ պատասխանը մեկն է՝ Եվրամիություն և ԵՄ ինտեգրում»,- ասել է նախագահը: