Նիկա Գվարամիան կանչվել է պետական անվտանգության ծառայություն

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը պետական անվտանգության ծառայություն է կանչվել ոչ թե հարցաքննման, այլ քրեական գործին ծանոթանալու նպատակով: Այս մասին «Ռուսթավի 2»-ին տեղեկացրել են ՊԱԾ-ից՝ նշվելով, որ գործը գաղտնի է եւ չեն կոնկրետացրել, թե ինչ նյութեր են պատրաստվում ներկայացնել Գվարամիային:

Հիշեցնենք, որ Նիկա Գվրամիային ՊԱԾ կանչել են վաղը, ժամը 15:00-ին:

Գվարամիան կանչվել է 2015 թվականին ուկրաինական վեբ-կայքում հրապարակված Միխեիլ Սահակաշվիլիի եւ Գվարամիայի հնարավոր զրույցի ձայնագությանը վերաբերող գործով, որը հարուցվել է պետական հեղաշրջման կազմակերպման հոդվածով:

Թողնել պատասխան