Վրաստանում ուժեղ քամիներ են սպասվում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում ուժեղ քամիներ են սպասվում։

Գործակալության տեղեկատվությամբ, եղանակը կվատթարանա երկրի ողջ տարածքում։ Բարձրադիր գոտիներում ջերմաստիճանի կտրուկ անկում և նույնիսկ ձյան տեսքով տեղումներ են սպասվում: Այսօր ողջ օրվա ընթացքում ուժեղ քամին կպահպանվի ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում: Քամու ուժգնությունը կհասնի մինչև 20-25 մ/վրկ-ի։

Արևմտյան Վրաստանում վերջին օրերին նկատվում էր 30-32 աստիճան, սակայն հոկտեմբերի 5-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում մինչև 15-20 աստիճան:

Արևելյան Վրաստանում ջերմաստիճանը կկազմի 17-22, մայրաքաղաքում՝ 18-20 աստիճան: