Պոռնոկայքերի հղումներ Վրաստանի գերագույն դատարանի կայքի կոդում

Վրաստանի գերագույն դատարանի կայքի` supremecourt.ge-ի կոդում տեղադրված է 4 պոռնոկայքի էջ: Առաջին հայացքից սա չի երևում սակայն, կայքերը միասին փնտրելու դեպքում կոդը հասանելի է դառնում սովորական օգտատիրոջ համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել GG Data կազմակերպության հիմնադիր Գիորգի Նակաիձեն:

«Նեթգազեթի» լրատվամիջոցի հետ զրույցում դատարանի մամլո ծառայությունից ասել են, որ կայքի վրա կիբերհարձակում չի եղել, իսկ, եթե որևէ խնդիր կա, IT բաժինը կլուծի խնդիրը:

Նակաիձեի ֆեյսբուքյան գրառումից ժամեր անց, կայքի կոդից պոռնոկայքերը հեռացվել են: