Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 14-ի տվյալները

Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել, 13 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 999 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 870:

Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։