Էլեկտրոնային թևնոցն ընդդեմ ընտանեկան բռնության. նոր օրինագիծը հաստատված է

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, ըստ որի՝ կանանց դեմ ընտանեկան բռնության դեպքում էլեկտրոնային թևնոցներ կկիրառվեն :

ՆԳՆ-ն բացատրում է, որ էլեկտրոնային վերահսկողության դեպքում բռնություն գործադրողին   էլեկտրոնային թևնոց կհագցվի, ինչից հետո բռնության զոհի տանը, աշխատավայրին կամ նրան հարակից այլ տարածքում գտնվելու դեպքում, նրա գործողությունները կվերահսկվեն իրական ժամանակում:

Էլեկտրոնային վերահսկումը կիրառելի կդառնա այն դեպքում, եթե ոստիկանը համարի, որ բռնության կրկնության ռիսկ կա: Անհրաժեշտ է նաև բռնության զոհի ստորագրությունը:

Էլեկտրոնային թևնոցը հնարավոր է կիրառել առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, իսկ նման վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է նաև դատարանի համաձայնությունը:

Հատուկ թևնոցն ամրացնելու համար բռնություն գործադրողը պետք է ներկայանա ոստիկանություն, չներկայանալու դեպքում` ոստիկանությունն իրավունք ունի փնտրել նրան երկրի ողջ մասշտաբով:

Նոր օրենքով սահմանված է նաև, որ եթե բռնություն գործադրողը չենթարկվի պահանջներին, նրա նկատմամբ քրեական պատասխանատվության կսահմանվի: