Կոբախիձեն Քիշնևում անդրադարձել է Տատունաշվիլիի մահվանը

Քիշնևում ընթացող «Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա. Արեւելյան գործընկերությունը եւ անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող մարտահրավերները» գագաթնաժողովում Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ցխինվալիի հիվանդանոցներից մեկում օրեր առաջ մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հարցին:

«Մենք կոչ ենք անում վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են խաղաղ քաղաքացիների հանդեպ իրականացված հանցագործությունների օբյեկտիվ հետաքննությանը»։

Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Կոբախիձեն անդրադարձել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում գոյություն ունեցող իրավիճակին՝ մասնավորապես խոսելով մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Ռուսաստանի ագրեսիայի դեմ մեր պայքարը ամենօրյա բնույթ ունի։

Թողնել պատասխան