Վրաստանում ընտանեկան բռնության մեղադրանքով 4 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ընտանեկան բռնության մեղադրանքով 4 քաղաքացու է ձերբակալել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամուկա Ճելիձեն:

«Ընտանեկան բռնության առումով իրավապահ մարմինների հանդեպ վստահությունն ու դիմելու ցուցանիշը բավականին աճել է, ինչպես բռնության զոհերի, այնպես էլ ականատեսների կողմից:  Վերջին շաբաթվա ընթացքում Կախեթիում և Շիդա Քարթլիում ընտանեկան բռնության մեղադրանքով 4 քաղաքացի է ձերբակալվել: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները արդյունավետ աշխատում են նաև այլ հանցագործությունների բացահայտման ու հետաքննության ուղղությամբ»,-հայտարարել է Ճելիձեն:

Թողնել պատասխան