«Գիրչին» կառավարությանը մեղադրել է բանկերի հետ գործարքի մեջ

Ընդդիմադիր «Գիրչի» (կոն) շարժումը, որ հայտնի է մարիխուանայի ապաքրեականացման պահանջով, այժմ հանդես է գալիս կենսաթոշակային բարեփոխումների դեմ և վստահեցնում, որ  իրականում այդ բարեփոխումը Վրաստանի կառավարության  և կոմերցիոն բանկերի միջև  գործարք է: Ըստ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի՝ բարեփոխումը, որը տեղեկացնում է կառավարությունը և սատարում են բոլոր բանկերը, սեփական գրպանը լցնելու միջոց է՝ շարքային քաղաքացիներից հազարավոր լարիներ շորթելու ճանապարհով: Որպես ապացույց նա ներկայացնում է Վրաստանի կառավարության պատվերով և USAID-ի ֆինանսավորմամբ «Դելոյթ» կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները.

Безымянный«Այդ ուսումնասիրությունը փաստացի հաստատում է մեր կարծիքը և վկայում է, որ կենսաթոշակային բարեփոխումից հետո երկրում ավելի է աճելու ֆինանսական ինստիտուտների եկամուտը»,-ասում է Ջափարիձեն՝ կոչ անելով կառավարությանը և բանկերի սեփականատերերին օրենքի հետ կապված ազատ երկխոսության դուրս գալ և հանրությանը բացատրել իրենց նպատակները, վերացնել կասկածները: Ջափարիձեն իր խոսքն ուղղել է երկրի խոշոր կոմերցիոն բանկերին՝ TBC, Bank of Georgia, Liberty , VTB, CARTU: Քաղաքական գործիչը ցանկացած ձևաչափով ցանկացած հեռուստաեթերով բաց քննարկման պատրաստակամություն է հայտնել:

Հիշեցնենք՝ կենսաթոշակային բարեփոխումների և կուտակային համակարգի անցնելու մասին կառավարությունը խոսեց նախորդ տարվա աշնանը: Էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և ազգային բանկի հետ համատեղ մշակած համապատասխան օրինագիծը ներկայացվեց հոկտեմբերին: Բարեփոխումների շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծվելու է անհատական թոշակային հաշիվ, և բոլոր աշխատողները և գործատուները պարտավոր են այդ հաշվին ներդրում անել՝  աշխատավարձի 2%-ի չափով: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա ամռանը:

Թողնել պատասխան