«Որդան Կարմիրը» Թբիլիսիում

«Որդան Կարմիր» հայկական ռոք խումբը մարտի 3-ին համերգային ծրագրով հանդես կգա Թբիլիսիում:

«Առանց սահմանների մաս 2-րդ» կոչվող համերգը վրաստանյան «Scratch The Floor» ռոք խմբի հետ համատեղ է: Համերգը տեղի կունենա մարտի 3-ին, Թբիլիսիի Վակե այգում տեղակայված «Backstage 76» ակումբում, երեկոյան ժամը 9-ին: Մուտքի արժեքը՝ 10 լարի:

«Որդան Կարմիր» խումբը կազմավորվել է 2004 թվականին` Վանաձորում:  Ներկայանում է ալտերնատիվ մետալ ժանրում: Երգացանկի մեծ մասն անգլերեն է:

Թողնել պատասխան