Վառելիքի, սննդամթերքի և հացի գները զգալիորեն նվազել են. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում ասել է, որ ակտիվորեն աշխատում են գների կարգավորման և իջեցման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարի խոսքով, վառելիքի, ապրանքների, սննդամթերքի և հացի գները զգալիորեն նվազել են։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են կառավարությանն այս քաղաքականության իրականացման գործում. նրանց կողմից նույնպես կատարվել են բավականին համարժեք քայլեր։

Այնպես որ, կառավարության խնդիրն այս տարի բարձր տնտեսական աճը և 5 տոկոս գնաճի նշագիծը պահպանելն է»,- ասել է Ղարիբաշվիլին: