Առաջիկա օրերի եղանակը

Մարտի 28-29-ին Վրաստանում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 30-ին հնարավոր են տեղումներ անձրևի տեսքով, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Մարտի 28-29-ին մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ին սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան։

Քարթլիում մարտի 28-29-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ին առանձին վայրերում կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +19 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում մարտի 28-29-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ին առանձին վայրերում սպասվում է անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +11 աստիճան։