Երեկվա օրը համառոտ. փետրվարի 16

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել: Նախագահն իր ցավակցությունն է հայտնում Նավալնիի ընտանիքին:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կբացվի «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» խորագրով ցուցահանդեսը:

2023 թվականից մինչև 2024 թվականի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը աշխատանքային հիմքով կացության թույլտվություն է տվել ընդհանուր առմամբ 5 491 օտարերկրացու:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳԵՆ) հանրակրթական դպրոցներում տնօրենների ընտրության համար մրցույթ է հայտարարում:

2023 թվականին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարով (Հարավկովկասյան գազատար) փոխանցվել է Ադրբեջանի հիմնական գազատարներով փոխադրվող բնական գազի ընդհանուր ծավալի 54,8 տոկոսը։

Բրյուսելի հանձնարարականները կատարելու համար աշխատանքային խմբերին պետք է մասնակցեն նաև «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության պլատֆորմի հասարակական կազմակերպությունները (ՀԿ):

«Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) բանակցություններ է վարում հայկական «Ամերիաբանկը» ձեռք բերելու ուղղությամբ։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում կհամալրվի տեղի խաղահրապարակը:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում կշարունակվի ցերեկային լուսավորության անցկացման աշխատանքը: