Աշխատանքային հիմքով կացության կարգավիճակ՝ ՀՀ 28 քաղաքացու

2023 թվականից մինչև 2024 թվականի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը աշխատանքային հիմքով կացության թույլտվություն է տվել ընդհանուր առմամբ 5 491 օտարերկրացու։ Այս մասին Business Press News լրատվականը տեղեկացել է Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունից:

Ըստ տվյալների՝ նույն ժամանակահատվածում աշխատանքի թույլտվությունների ամենամեծ թիվը՝ գրեթե մեկ քառորդը, տրվել է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում են Բելառուսը և Չինաստանը։ Ավելի կոնկրետ, ըստ երկրների աշխատանքային կացության թույլտվությունների թիվը հետևյալն է.

  • Ռուսաստան՝ 1 241,
  • Բելառուս՝ 871,
  • Չինաստան՝ 731,
  • Թուրքիա՝ 658,
  • Հնդկաստան՝ 443,
  • Իրան՝ 275,
  • Ուկրաինա՝ 204,
  • Ադրբեջան՝ 140,
  • Թուրքմենստան՝ 91,
  • Ղազախստան՝ 83,
  • Թաիլանդ՝ 67,
  • Իսրայել՝ 49,
  • Տաջիկստան՝ 43,
  • Մեծ Բրիտանիա՝ 38,
  • ԱՄՆ՝ 28,
  • Հայաստան՝ 28,
  • Ֆիլիպիններ՝ 27,
  • Ֆրանսիա՝ 26,
  • Ֆիջի՝ 26,
  • Իսպանիա՝ 24:

Ի դեպ, օտարերկրացիների համար Վրաստանում աշխատանքային բնակություն ստանալը պարտադիր է 2014 թվականի սեպտեմբերից։