Երեկվա օրը համառոտ. մարտի 27

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը 2023 թվականին կրկին ծնողների տված գումարներն էին։ Այս մասին պարզ է դառնում Ղարիբաշվիլիի թարմացված հայտարարգրից, որը լրացվել է մարտի 23-ին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օգնությամբ Աբխազիայի պատերազմում 12 անհետ կորածների աճյունները հանձնվել են նրանց ընտանիքներին։ Նույնականացումից հետո ընտանիքներին տեղեկացրել են Սամխարաուլիի ազգային քննությունների բյուրոյում իրենց հարազատների աճյունների որոնումների, արտաշիրիմման և նույնականացման գործընթացի մասին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է վերացնել սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) մեծամասնական ընտրություններում «Ընտրական օրենսգրքով» սահմանված 40 տոկոսի շեմը:

Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի 71-րդ նիստում հաստատվել է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման 2024 թվականի գործողությունների ծրագիրը:

Վրաստանի ընդդիմադիր «Ախալի» քաղաքական միավորման առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարում է, որ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանը չի ընդունել իր հայցը քննության համար։

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։