Շալվա Պապուաշվիլին մեկնել է Բելգրադ

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Տեղեկությունը տարածել է խորհրդարանի լրատվական ծառայությունը։

Ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը կմասնակցի Եվրամիության անդամության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին (հիմնադիր) համաժողովին, որն անցկացվում է Սերբիայի և Ուկրաինայի խորհրդարանների նախագահների նախաձեռնությամբ։

«Համաժողովի նպատակն է խորհրդարանների նախագահների կանոնավոր ու գործուն ձևաչափի ձևավորումը, որը նախատեսում է թեկնածու երկրների միջև խորհրդարանական երկխոսության խորացում, տեղեկատվության փոխանակում, դիրքորոշումների համակարգում և փոխադարձ աջակցություն Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացում։

Համաժողովի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին հանդես կգա ուղերձով և կմասնակցի աշխատանքային նիստերին։

Համաժողովի ավարտին մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։