Վրաստանում աղբավայրեր կկառուցվեն

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ամբողջ երկրում կառուցել ոչ վտանգավոր թափոնների հեռացման տարածաշրջանային օբյեկտներ (աղբավայրեր):

Համապատասխան որոշումը հրապարակել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նույն փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը պետք է ապահովի Վրաստանի ընտրված համայնքներում ոչ վտանգավոր թափոնների հեռացման տարածաշրջանային օբյեկտների կառուցման/կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումների պլանավորումը և իրականացումը՝ համաձայն տարածաշրջանային պլանավորման սկզբունքների: