Վերջին 3 ամսում Վրաստանում էլեկտրական ավտոմեքենաների ներկրման կտրուկ աճ է արձանագրվել։
Տեղեկությունը bpn.ge պարբերականը տարածել է` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` եթե 2026 թվականի փետրվարին Վրաստան է մտել 9.267 միլիոն ԱՄՆ դոլարի 623 միավոր էլեկտրական ավտոմեքենա, ապա մարտին այս ցուցանիշը կազմել է 16.350 միլիոն ԱՄՆ դոլարի 1101 միավոր (նախորդ ամսվա համեմատ քանակական առումով 76.7%-անոց աճ)։
Ծառայության փոխանցմամբ՝ վերջին երեք ամսում ներկրման աճող դինամիկան պահպանվում է. օրինակ՝ եթե ապրիլին երկիր է ներկրվել 16.580 միլիոն ԱՄՆ դոլար արժողության 1189 միավոր էլեկտրական ավտոմեքենա, ապա մայիսին այս ցուցանիշը կազմել է 17.578 միլիոն ԱՄՆ դոլար՝ 1243 միավոր։ Տվյալների համաձայն՝ այս տարի մեկ էլեկտրական ավտոմեքենայի միջին ինքնարժեքը նվազել է։ Մասնավորապես, 2026 թվականի հինգ ամսվա միջին տվյալներով՝ մեկ միավորի արժեքը եղել է մինչև 14.8 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 17.3 հազար դոլար։
Ավելի կոնկրետ, 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին էլեկտրական ավտոմեքենաներ ներկրող երկրների առաջատար հնգյակն է.
• ԱՄՆ – 48.159 միլիոն ԱՄՆ դոլարի 3740 միավոր
• Չինաստան – 12.124 միլիոն ԱՄՆ դոլարի 533 միավոր
• Գերմանիա – 4.502 միլիոն ԱՄՆ դոլարի 46 միավոր
• Ճապոնիա – 2.136 միլիոն ԱՄՆ դոլարի 257 միավոր
• Կանադա – 905 հազար ԱՄՆ դոլարի 63 միավոր։