«Վրացական երազանքը» ցանկանում է վերացնել ընտրություններում 40 տոկոսի շեմը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է վերացնել սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) մեծամասնական ընտրություններում «Ընտրական օրենսգրքով» սահմանված 40 տոկոսի շեմը:

Կուսակցության երեք պատգամավորներ՝ Գիվի Միքանաձեն, Ռատի Իոնաթամիշվիլին և Դավիթ Մաթիկաշվիլին գրանցել են 2025 թվականին կայանալիք ինքնակառավարման ընտրությունների օրինագիծը։

«Քիչ չեն դեպքերը, երբ անհրաժեշտ է լինում անցկացնել սակրեբուլոյի ընտրությունների երկրորդ փուլ։ Ինչն իր հերթին խոչընդոտում է ավագանու՝ որպես ներկայացուցչական մարմնի արագ համալրմանը և, համապատասխանաբար, դրա անմիջական արդյունավետ գործունեությանը»,- գրված է մարտի 20-ին խորհրդարան ներկայացված օրենքի նախագծի բացատրական քարտում։

Եթե ​​օրենքը չփոխվի, ապա 70-ից ավելի սակրեբուլոներում հարյուրավոր մեծամասնական պատգամավորներ ընտրելու համար անհրաժեշտ կլինի հաղթահարել 40 տոկոսի շեմը։

Ի դեպ, 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաղթողներին որոշելու համար 42 ընտրատարածքներում երկրորդ փուլ է անցկացվել: Եթե ​​օրենսդրության մեջ չներառվեր 40 տոկոսի շեմը, ապա մեծ մասում՝ 29 ընտրատարածքներում, կհաղթեին «Վրացական երազանքի» թեկնածուները։