Մեկ տարում 100 հազար քաղաքացի լքել է երկիրը. Վաշաձե

Միայն անցած տարի 100 հազար Վրաստանի քաղաքացի լքել է երկիրը, դիմելով էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիին` խորհրդարանում ասել է «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Վաշաձեն նախարարին է ներկայացրել վիճակագրության դեպարտամենտի տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2022 թվականին գործազուրկ է եղել 249 հազար մարդ, 2023 թվականի առաջին երկու եռամսյակում՝ 266 հազար մարդ:

Նույն տվյալների համաձայն, 2019 թվականից հետո տարեկան ծնելիությունը նվազել է 7 000-ով։ Վաշաձեն հռետորական հարց է տվել նախարարին՝ վերջինիս այն հայտարարությունից հետո, թե տնտեսությունը երկնիշ աճ է գրանցել:

«Ո՞ւմ համար է աճում տնտեսությունը»,- հարցրել է ընդդիմադիր գործիչը: