Ռուսաստանը գումար կհատկացնի Աբխազիայի բանակի արդիականացման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է գումար հատկացնել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բանակի արդիականացման համար: Հրամանը հրապարակվել է Ռուսաստանի օրենսդրական տեղեկատվության կայքում:

«Աջակցենք Ռուսաստանի կառավարության առաջարկին` Աբխազիայի հանրապետության զինված ուժերի արդիականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին ՌԴ-ի և Աբխազիայի միջև համաձայնագրի ստորագրմանը»,- ասված է հայտարարության մեջ: