Փարցխալաձեն զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դադարեցրել է Օթար Փարցխալաձեի Վրաստանի քաղաքացիությունը։ Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։ 

«Վրաստանի նախագահը խորհրդարանում իմփիչմենփի ընթացակարգի մեկնարկից առաջ հրամանագիր է ստորագրել Օթար Փարցխալաձեի Վրաստանի քաղաքացիությունը չդադարեցնելու մասին և վետո է դրել «Հավաքների և դրսևորումների մասին» օրենքում փոփոխությունների վրա՝ որպես մեկ այլ հակաեվրոպական օրենք։» -գրում է նախագահի աշխատակազմը։ 

Հիշեցնենք, որ ծառայությունների զարգացման գործակալությունը Փարցխալաձեի քաղաքացիությունը դադարեցնելու մասին եզրակացությունը նախագահին է ուղարկել սեպտեմբերի 20-ին։ Այս ամենից հետո նախագահը չի դադարեցրել նախկին գլխավոր դատախազի քաղաքացիությունը։ Վարչակազմի հայտարարության մեջ ասվում է․ «Նախագահն այս փուլում նպատակահարմար չի գտնում դադարեցնել Փարցխալաձեի քաղաքացիությունը և նշում, որ թե նա պատժվի, ապա միայն որպես Վրաստանի քաղաքացի»: 

ԱՄՆ-ը Օթար Փարցխալաձեի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել սեպտեմբերի 14-ին և սեպտեմբերի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Փարցխալաձեի վրացական քաղաքացիության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։

Նշենք նաև, որ Օթար Փարցխալաձեն, ում դեմ ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառել, ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։

Հասմիկ Պետրոսյան, ստաժոր