Բոլնիսիում 8-րդ դասարանցին ծննդաբերել է

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղում 8-րդ դասարանցին երեխա է լույս աշխարհ բերել, գրում է MarneuliFM-ը:

Նշվում է, որ վաղ ամուսնության մասին տեղեկությունը իրավապահ մարմիններին հայտնի է դարձել միայն 14-ամյա դեռահասի ծննդաբերությունից հետո։

14-ամյա աղջկա ծննդաբերության մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Բոլնիսիից ակտիվիստ Թոզու Գյուլմամեդլին. «Բոլնիսի շրջանի Նախիդուրի գյուղում, ըստ տեղացիների՝ վաղաժամ ամուսնության զոհ, 8-րդ դասարանի աշակերտը ծննդաբերել է»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: