Միացյալ ազգային շարժումն այսօր կստորագրի Միշելի համաձայնագիրը

Վրաստանի ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի երկուսին կստորագրեն Շարլ Միշելի ապրիլի 19-ի համաձայնագիրը:

Նշենք, որ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան փաստաթուղթը ստորագրելու մասին հայտարարել էր նախօրեին՝ հանրության համար արված ուղերձում:

Նրա բացատրմամբ, չնայած ապրիլի 19-ի փաստաթղթում կուսակցության համար անընդունելի որոշակի հանգամանքների, ինչի պատճառով մինչ այս պահը քաղաքական ուժը համաձայնությունը չի ստորագրել, «գոյություն ունեցող ծանր պետական ռիսկերը գնահատելուց հետո», ստեղծված իրավիճակում իրենց պարտավոր են զգում ստորագրել այս փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ, իշխող «Վրացական երազանքը» չեղյալ է համարել փաստաթուղթը, սակայն փաստացի, այն ուժի մեջ է:

«Միշելի փաստաթուղթը». ի՞նչ են ասում կողմերը, միջազգային գործընկերները