Վրաստանի անկախության հանրաքվեից անցել է 30 տարի

Մարտի 31-ը Վրաստանի պատմության կարևորագույն օրերից է: 30 տարի առաջ՝ 1991 թվականի մարտի 31-ին երկրի ամբողջ տարածքում անցկացվեց Վրաստանի անկախության վերականգման հանրաքվեն, որի արդյունքների հիման վրա գերագույն խորհուրդը ընդունեց անկախության ակտը և դուրս եկավ ԽՍՀՄ կազմից:

1991 թվականի մարտի 31-ին, հարցին՝ «Համաձա՞յն եք վերականգնել Վրաստանի պետական ​​անկախությունը 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության ակտի հիման վրա», «այո» է պատասխանել 3 295 493 քաղաքացի՝ ընտրողների 99,08 տոկոսը: Հարցին «ոչ» է պատասխանել 16 917 քաղաքացի՝ քվեարկության մասնակիցների 0,51 տոկոսը:

Հատկանշական է, որ հանրաքվեն անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թվում Աբխազիայի ինքնավար հանրապետության և Ցխինվալիի շրջանում, որտեղ նույնպես քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել Վրաստանի անկախացմանը:

Մարտի 31-ից հետո Վրաստանը վերականգնեց իր անկախությունը ընդամենը 9 օրվա ընթացքում՝ հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա: Այնուամենայնիվ, սա վերջին հանրաքվեն էր, որն անցկացվեց Վրաստանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիայի նախկին ինքնավար շրջանները: