Վրաստանում Covid-19-ի դեմ ավելի քան 6700 մարդ է պատվաստվել

Մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 6757 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 1051 քաղաքացի: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝