Թբիլիսիում լրագրողներին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողները կմնան կալանքի տակ

Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը` հուլիսի 5-ի դեպքերով  բոլոր մեղադրյաների համար:

Զազա Չաավան, Մուրադ Դևլարիշվիլին և Զազա Մչեդլիձեն մեղադրվում  են ԶԼՄ ներկայացուցչի մասնագիտական գործողությունները խոչընդոտելու, մասսայական բռնություն կիրառելու մեջ:

Ըստ քննության` մեղադրյալները քաղաքի տարբեր հատվածներում բռնության և ֆիզիկական հաշվեհարդարի  սպառնալիքներով խանգարել են «Ռուսթավի 2», «Մթավարի արխի», «Տաբուլա», «NewPost» լրատվամիջոցների լրագրողների աշխատանքին:

Դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 2-ին:

Հուլիսի 5-ի դեպքերը

Հուլիսի 5-ին ագրեսիվ տրամադրված հոմոֆոբների խումբը հաշվեհարդար է տեսել տասնյակ լրագրողների նկատմամբ: Տուժել է 53 լրագրող, որոշները շարունակում են մնալ հիվանդանոցում: Բռնությունը կատարվել է ոստիկանության աչքի առաջ:

«Արժանապատվության երթի» դեմ դուրս եկած ակտիվիստները պոկել են Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ամրացված վրանները, ներխուժել ու ավիրել «Ամոթ է» շարժման և  «Թբիլիսի փրայդ» կազմակերպության գրասենյակները:

Ավելի վաղ դատախազությունը հայտնել է, որ հուլիսի 5-6-ի դեպքերի փաստով 8 մարդու մեղադրանք է առաջադրվել:

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ռուսթավելիի պողոտայում