Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 25-ին և 26-ին Վրաստանի տարածքի մեծ մասում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ, սակայն ապրիլի 27-ին սպասվում են անձրև և ուժեղ քամի։
Թբիլիսիում և ծովափնյա շրջաններում ապրիլի 25-26-ը կլինի առանց տեղումների եղանակ, իսկ 27-ին սպասվում են կարճատև անձրև ու քամի. օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն։
Արևմտյան և Արևելյան Վրաստանում եղանակը նույնպես կփոխվի 27-ին, սպասվում են տեղումներ, իսկ ջերմաստիճանը կլինի 19-21 աստիճան։ Լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի 16-18 աստիճան, իսկ բարձրլեռնային գոտիներում համեմատաբար ցուրտ՝ 9-11 աստիճան տաքություն։